Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
«Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման համար անհրաժեշտ է անցում կատարել շուկայի նոր մոդելի, ինչը կնպաստի մեծածախ և մանրածախ շուկաների արդյունավետության բարձրացմանը, իսկ միջպետական առևտրի խթանումը հնարավորություն կընձեռի ներքին շուկայում ունենալ մրցակցության որոշակի տարրեր»:
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով:
Սեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Նա հավելեց, որ ևավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել, ընդ որում՝ շահագործողն ընկերություն չի եղել, այլ անհատ է, որի նկատմամբ դեռևս օգոստոսին տույժ է կիրառվել։
Սեպտեմբերի 8-ին Տալլինում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Էստոնիա։
ԵՊՀ դասախոսին սեպտեմբերի 1-ին առեւանգելու գործով հետախուզում է հայտարարվել երեք անձի նկատմամբ։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հերքում է, որ ինքը զբաղվում է խաղողի բիզնեսով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե վաղո՞ւց է զբաղվում խաղողի բիզնեսով, նախարարը վստահեցրեց, թե ինքն անձամբ չի զբաղվում, այլ իր ընտանիքի անդամներն են խաղող արտադրում։
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
«Բոլոր խաղող մթերողների հետ մենք հանդիպել ենք, քննարկել ենք։ Իրենց կողմից հնչեցված կանխատեսումները, որ նախատեսում են մթերել, ավելին են, քան այսօր խաղող կա Հայաստանում, հետևաբար, շատ հնարավոր է, որ խնդիր չլինի, բայց եթե լինի, հասկանանք՝ ինչումն է»:
Թբիլիսիում, Ալեքսիձե 1 հասցեում, անհայտ անձինք հարձակվել են ռուս զբոսաշրջիկի վրա: Ըստ aliq.ge-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքացի Թամար Դավիթայան: Տեղեկությունը տարածել է Imedi հեռուստաընկերությունը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
«Առաջին շերտը շատ ավելի գլոբալ է. «Ինֆորմատիկայի» դասավանդման հետ խնդիր ոչ միայն Հայաստանում կա։ Համակարգչային հմտությունները երևի թե միակ առարկան է, որտեղ երեխաներն ավելի մեծ հմտություններ ունեն, քան ուսուցիչները։ Սա արդեն խնդիր է, թե ինչպես դասավանդել, որպեսզի դասատուի հեղինակությունը պահպանվի։ Սա լուրջ հարց է։ Մենք պետք է հաշվի առնենք սերնդի յուրահատկությունները»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի և օգտակար հանածոների պաշարների գործակալությունները Կառավարության որոշմամբ կմիավորվեն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից:
Թե ի՞նչ մեսիջ է ստանում հասարակությունն այս իրավիճակից՝ հարցին, Մկրտչյանը պատասխանեց. «Մեդալը դպրոցում իր աշխատանքի արդյունքն է։ Իրեն դրանից զրկելու հիմքը ո՞րն է, եթե մենք իրավական պետություն ենք կառուցում»։
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված 12 միավոր տրանսպորտային միջոցները տեղափոխվեցին Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռին:
Կանադայի երեք ավիաընկերություններ՝ Air Transat-ը, WestJet-ը եւ Air Canada-ն, Կարիբյան ավազանի երկրներ են ուղարկել լրացուցիչ ինքնաթիռներ՝ «Իրմա» վերահաս փոթորկի պատճառով զբոսաշրջիկների տարահանման համար:
Լեհաստանի վարչապետ Բեատա Ժիդլոն հայտարարել է, որ չնայած ԵՄ դատարանի կողմից փախստականներին վերաբնակեցնելու մասին վճռի կայացմանը՝ իր երկիրը կշարունակի հրաժարվել փախստականներին ընդունել:
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 35-ամյա կինը, ով բնակվել է իր տատիկի և մայրիկի հետ, ունեցել է անձնական բնույթի խնդիրներ:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով լուծարվում է Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչությունը և նախատեսվում է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան կարգավորել ԿԳՆ տեսչական մարմնի ստեղծման, լիազորությունների և գործառույթների իրականացման միջոցով վերահսկողության արդյունավետ իրականացման հետ կապված հարաբերությունները:
«Մերսեդես Ե320»-ի վարորդը և «Ֆորդ 350»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Պյոտր Պավելը եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը սեպտեմբերի 7-ին Բաքվում առաջին հանդիպումը կանցկացնեն այն ժամանակվանից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց սառեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները:
FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: