![](/banners/BeFunky-design.jpg)
Լիտվայի Սեյմը պահանջել է հետաքննել Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործում լատվիացիների ներգրավվածությունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904434.jpg)
Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանը՝ պահանջելով ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործով նոր բացահայտումները: Այս մասին ասվում է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հանձնաժողովը պահանջել է ուսումնասիրել բացահայտման մեջ ներգրավված լիտվացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի (Organized Crime and Corruption Reporting Project) կողմից հրապարակված տվյալները բացահայտել են Ադրբեջանի կողմից փողերի լվացման գաղտնի սխեման: Դրա արդյունքում խոշոր գումարներ են փոխանցվել ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին՝ ԵԽԽՎ-ից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ: