ՊԵԿ-ը հրապարակել է 8 «չեմպիոնների» ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 177 տնտեսվարող, որից 129-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ԱՎԵՆԻՂ» ՍՊԸ
- «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
- «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
- «ԻԶԻ ՔԱԲ» ՍՊԸ
- «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ» օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ
- «ՄԻԼԼԵՆՆԻՈՒՄ» ՓԲԸ
- «ՌՈՒԴԱՐՏ» ՍՊԸ
- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին