
Վահե Գևորգյանցը` Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու

Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն:
Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու:
Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ, եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված եւ միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:
Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատեգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների:
Վահե Գեւորգյանց,
ռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների միության անդամ 2003 թ-ից
7 սեպտեմբեր 2017 թ.