«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գոհ է մնացել ակումբի տրանսֆերային արշավից: Ըստ նրա խոսքերի՝ «կարմիր սատանաները» ճիշտ են վարվել՝ ստորագրելով Ռոմելու Լուկակուին և Նեմանյա Մատիչին ամառվա առաջին կեսին:
Փորի փքվածություն զգում ենք այն ժամանակ, երբ որովայնում հեղուկ և գազեր են կուտակվում։ Խնդիրը հիմնականում առաջանում է սննդի մշակման ընթացքում։ Ճիշտ սննդակարգի և կենսակերպը շտկելու արդյունքում հնարավոր է ազատվել այս տհաճ խնդրից։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:
Հանրապետության որոշ դեղատներում ապակե ամպուլաներում արտադրված նատրիումի քլորիդի լուծույթները վաճառվում են 10-15 հազար դրամով։ ՀՀ առողջապահության նախարարությունը դա համարում է անթույլատրելի, մանավանդ, որ դրանք խորհուրդ է տրվում օգտագործել քիմիաթերապիայի ժամանակ։
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ են , թե ՊԵԿ-ի համար երեք տարի հետո ինչքան լրացուցիչ եկամուտներ են ապահովելու ավելացրած արժեքի հարկի հետաձգումների որոշումներով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Սեպտեմբեի 7-ին՝ ժամը 16:13-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում՝ ավազի հանքերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ։
Պահարանի վերեւում` պատին փակցրել է իր փայտե փորագրություններից, եւս մեկ արվեստի գործ սենյակի պատշգամբում է: 1988-ի երկրաշարժի զոհերին նվիրված աշխատանքը վարպետ Հարությունն ուղարկելու է ցուցահանդես-վաճառք. 2 ամիս է, ինչ աշխատում է այս գործի վրա: Ասում է` Սանկտ-Պետերբուրգում շատ է մասնակցել ցուցահանդես-վաճառքների, բոլոր գործերն էլ գնել են, տան կահույքն էլ իր ձեռքով է պատրաստել, շատերն են հավանել աշխատանքը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
ՀՀ կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Քեյր Գրուպ» ՍՊԸ-ի ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
2017 թվականին հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար ներկայումս ծախսվել է 150 մլն դոլար, բայց շահագործման հանձնվել է ընդամենը 31 կմ ճանապարհ, ճիշտ մեկնաբանություն չեն։
Այս տարվա աշնանից Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու են նաև 13 տարեկանից սկսած դեռահաս աղջիկները, ինչի նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելումը:
Լոռու մարզի Ջաջուռ գյուղի մոտ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը մարելիս թիվ 53 Հրշեջ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գրիգոր Ոսկանյանն այրվածքներ է ստացել:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին՝ ընդգծելով, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:
Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը խնդրել է սահմանադրական դատարանին կասեցնել Կատալոնիայում անցկացվելիք անկախության հանրաքվեն:
Կարիբյան ավազանի տարածաշրջանում մոլեգնող «Իրմա» փոթորիկը ամենատեւական արեւադարձային ցիկլոնն է ճանաչվել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Ռուզաննա Ստեփանյանի խոսքով՝ այս տարի գրվել է նոր կրթակարգը, որտեղ մեծ փոփոխություններ են արված «Ինֆորմատիկա» առարկայի և դասագրքի հետ կապված։
Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման մասին նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս. կոռուպցիոն սկանդալի չերևացող կողմերից է «Հարավային գազային միջանցք»-ը, որով ադրբեջանական գազը հասնելու է Եվրոպա:
Արդյունքում 2017թ.-ի տարեսկզբին հաստատված աշխատավարձի ֆոնդը 389.203,5 հազար դրամով չի բավականացնում մինչև տարեվերջ աշխատավարձ (հիմնական աշխատավարձ, հավելավճարներ և արձակուրդային վճարներ) վճարելու համար: Դա հետևանք է նաև 2017թ.-ի ընթացքում ազատված աշխատակիցներին նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց վճարված դրամական հատուցումների (վերջնահաշվարկների):
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ:
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորն առաջիկա շաբաթներին կարող է իշխանությունը հանձնել իր որդուն՝ Մուհամադ իբն Սալման ալ Սաուդին:
«Համոզված եմ, որ օպերացիոն համակարգերի անվճար տարբերակներն ավելի լավն են։ Եթե Windows-ի պրոդուկտները դպրոցին ինչ-որ ձևով տրվում են անվճար, ապա Photoshop և Corel draw ծրագրերն ընդհանրապես չեն դիտարկվել, և երեխաներն ի սկզբանե տեսնում են, որ մենք գործ ենք ունենում ոչ արտոնագրված պրոդուկտի հետ։ Դա արդեն իսկ երեխաների դաստիարակության վրա բացասական է ազդում, որովհետև երեխան հասկանում է, որ կարելի է ինչ-որ ձևով շրջանցել օրենքները»։
Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի՝ հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ սեպտեմբերի 7-ին կառավարությունը հրաժարական է ներկայացրել երկրի ղեկավարին:
Ինիեստային հարց են տվել համաձայնագրի երկարաձգման մասին, ինչին Անդրեսը կարճ և չոր պատասխանել է. «Ոչ»:
Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է:
Մյանմայի իշխանությունները թույլ չեն տա երկիր վերադառնալ ռոհինջա փախստականներին, որոնք չեն կարողանա հավաստել իրենց քաղաքացիությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13։37-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցի տներից մեկում:
Դ. Բաբայանի խոսքով՝ «մեր միջուկային զենքը մեր ժողովրդի, բանակի ոգին է, հաստատակամությունը, լավատեսությունը, քրտնաջան աշխատանքը և անձնվիրությունը». «Սա մեր միջուկային զենքն է, եթե այդպես են ուզում, թող այդպես իմանան, այո, ունենք այդ տեսանկյունից, և միշտ էլ ունեցել ենք ու ունենալու ենք»: