«Ես չունեմ խաղողի բիզնես, ունեն իմ ընտանիքի անդամները». Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հերքում է, որ ինքը զբաղվում է խաղողի բիզնեսով։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե վաղո՞ւց է զբաղվում խաղողի բիզնեսով, նախարարը վստահեցրեց, թե ինքն անձամբ չի զբաղվում, այլ իր ընտանիքի անդամներն են խաղող արտադրում։

«Ես չունեմ, ունեն իմ ընտանիքի անդամները, իրենք էլ զբաղվում են։ Ես անձամբ չեմ զբաղվում։ Իսկ խաղողագործությունն ինձ միշտ էլ հետաքրքրել է՝ ելնելով նախորդ աշխատանքիս բնույթից»,- ասաց Առաքելյանը։

Հարցը, թե ո՞ր ընկերությանն են հանձնում իրենց արտադրած խաղողը, նախարարը խնդրեց կրկնել, բայց այդպես էլ չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը գրեթե 20 տարի տարբեր պաշտոններ է զբաղեցրել Երևանի կոնյակի գործարանում, եղել է նաև դրա գործադիր տնօրենը։

 

Տեսանյութեր

Լրահոս