86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր եւ մեկենաս Պիեռ Բերժեն:
Աճառյան փողոցում 11-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
Ա. Ասատրյանի խոսքով՝ քաղաքացին իր համար անհրաժեշտ ծառայությունը ստանալու համար մեկ պետական մարմին դիմելով՝ ունենում է հնարավորություն անմիջապես դիմելու նաև սոցիալական ծառայություններից օգտվելու, ինչը նշանակում է, որ քաղաքացու համար շատ ավելի «մատչելի» է դառնում այդ գործընթացը:
Դիարբեքիրի՝ վերջին տարիներին վերանորոգված Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այդ տարածքում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների արդյունքում թալանվել ու վնասվել է:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք, իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշել է նա:
«ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրությունների փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզու իրադրությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Այհան Բիլգենն ազատ է արձակվել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջաններում քննարկումներ ու բանավեճեր կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով:
«Աշխարհը փոխվում է, և էլեկտրոնային միջոցներն ընձեռում են նորանոր հնարավորություններ. այսօր ընդամենը քայլերից մեկն ենք ձեզ ներկայացնում»,- այսօր ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հրավիրած միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Սա շատ կարևոր է, քանի որ ինժեներինգով զբաղվելը պահանջում է լուրջ գումարների և տեխնոլոգիաների ներդրում, իսկ հատկապես նոր ստեղծվող կազմակերպություններն այդ գումարները չունեն: Ստեղծվելիք ինժեներական քաղաքը իր ողջ ենթակառուցվածքներով կծառայի ստարտափերին»,- մանրամասնեց փոխնախարարը:
Ռուսներն ասում են, որ նա ռուս նկարիչ է, հայերը խոսում են նրա հայկական արմատների մասին։ Ես կարծում եմ՝ եթե խորն ուսումնասիրես Այվազովսկուն և այն միջավայրը, որտեղ նա ծնվել և մեծացել է, կուրվագծվի հետևյալ պատկերը։
Հնչեցված յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ բազմիցս եղել են պարզաբանումներ, թեման ներկայացնող հրապարակումներ, նույնիսկ որոշ դեպքերում՝ ինքնաքննադատություններ, բայց նմանաբնույթ մեկնաբանություններն ու թվացյալ ընկալումներն ուղղակի զավեշտ են:
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն ցուցմունքներ ՝ տվել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ՝ 2005 թվականին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով, տեղեկացնում է Sputnik-ը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև հոկտեմբերին Երևանում անցկացվելիք հայ-ռուսական արդյունաբերական ֆորումի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է երկկողմ մի շարք համաձայնագրերի ստորագրում:
Մեքսիկայի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է մեկ մետրի:
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը 2016 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց: Ու, ըստ էության, հենց այդ օրվանից սկսվեց նոր վարչապետ Կարեն Կարապետյանի, այսպես ասենք՝ էպոխան:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ հարձակում իրականացնելու դեպքի առթիվ ձերբակալված երկու թուրքի գործով Վաշինգտոնում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել առաջին դատական նիստը:
Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսում բազմաթիվ կտավների կողքին կներկայացվի նաև նկարչի «Քրիստափոր Կոլումբոս» ստեղծագործությունը: «Արարում» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 15-ից հունվարի 15-ը Հայաստանի ազգային պատկերասրահում:
Տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին։ Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին։
Երկրից բացակայելու հիմքով 18 ամսվա կենսաթոշակ չստացած քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Ուսումնասիրելով դիմումում առկա տվյալները` պարզվել է, որ քաղաքացին Արցախի Հանրապետության կենսաթոշակառու է, և դիմումը վերահասցեագրվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:
8,1 մագնիտուդով երկրաշարժից առնվազն վեց մարդ է զոհվել Մեքսիկայում եւ Գվատեմալայում:
ՄԱԿ-ը սեպտեմբերի 7-ին յոթ միլիոն դոլար է հատկացրել Մյանմայի Ռաքհայնի նահանգից փախստականներին շտապ օգնություն ցույց տալու համար, որտեղ վերջին շաբաթներին ընդհարումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի եւ ռոհինջա ազգության զինված կազմավորումների միջեւ:
«Իրմա» փոթորկն առնվազն 11 մարդու կյանք է խլել Կարիբյան ծովի կղզիներում եւ կարող է երկու օր անց աղետալի հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավում:
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած ոււժգին երկրաշարժից հետո ցունամիի ալիքների առավելագույն բարձրությունը հասել է 0,7 մետրի:
Երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում մի տղամարդ ինքնասպանության փորձ է կատարել:
Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ:
ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «հետագա էական միջոցներով» է սպառնում Փենյանին նրա կողմից նոր հրթիռային կամ միջուկային փորձարկումների անցկացման դեպքում: