![](/banners/BeFunky-design.jpg)
Երևան-Երասխ ճանապարհին կովեր են վրաերթի ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/picturepicture_4449406443801_70649.jpg)
Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես Ե320» մակնիշի ավտոմեքենան բախվել է այդ պահին երթևեկելի մասով անցնող 2 կովի, որոնք տեղում սատկել են, ապա «Ֆորդ 350» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված կովերին և կորցնելով կառավարումը՝ հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ»-ին: «Մերսեդես Ե320»-ի վարորդը և «Ֆորդ 350»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: