Պեկինը բողոք է հայտնել Հարավային Կորեային ամերիկյան ՀՀՊ համալիրների ծավալման պատճառով
Չինաստանը դիվանագիտական բողոք է հայտնել Հարավային Կորեային՝ երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համալիրների տեղաբաշխման՝ Սեուլի որոշման պատճառով: Այդ մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
«Մենք Կորեայի Հանրապետությանը եւ ԱՄՆ-ին կոչ ենք անում լրջորեն վերաբերվել անվտանգության հարցերի եւ Չինաստանի ու տարածաշրջանի երկրների շահերի առնչությամբ մեր անհանգստությանը, դադարեցնել տեղաբաշխման գործընթացը եւ իր տարածքից դուրս բերել համապատասխան սարքավորանքը»,- հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը:
Հարավային Կորեան պնդում է, որ այդ քայլին է դիմում Հյուսիսից բխող սպառնալիքին դիմակայելու համար:
Իր հերթին, Չինաստանը կարծում է, որ Հարավային Կորեայի տարածքում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալումը ոչ միայն չի նպաստում Կորեական թերակղզու հիմնախնդրի լուծմանը, այլեւ բարդացնում է տարածաշրջանի իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: