Վրաստանում տեղի ունեցած վթարից մահացածները մայր ու որդի են. հայտնի է նրանց և վիրավորների ինքնությունը. tert.am

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի: Նրանց ինքնությունը պարզվել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը:

«Վերը նշված վայրում Թբիլիսիի ուղղությամբ ուղևորվող ՌԴ պետհամարանիշով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան վարել է 1980 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ռոման Հայրապետյանը: Նա անցել է հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է Կազբեկիի ուղղությամբ ուղևորվող Setra մակնիշի, 24 OR 444 համարանիշով ավտոբուսին: Ավտոբուսի ղեկին եղել է 1972 թվականին ծնված Սամվել Մկրտչյանը»,-ասաց Անի Հայրապետյանը:

Նա հայտնեց, որ մեքենաների բախման հետևանքով զոհվել է Mersedec-Benz-ի ուղևոր,1974 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Լուսինե Մինասյանը և 2010 թվականին ծնված Մաքսիմ Մինասյանը: Tert.am–ի տեղեկություններով՝ նրանք մայր ու որդի են։

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս