«Վրաստանում 2 հայ զոհ և 3 վիրավոր ելքով ավտովթարի մեղավորը եղել է ոչ թե ավտոբուսի, այլ ավտոմեքենայի վարորդը». Վահան Մարտիրոսյան

Վարստանում 2 հայ զոհ և 3 վիրավոր ելքով ավտովթարի մեղավորը եղել է ոչ թե ավտոբուսի, այլ ավտոմեքենայի վարորդը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Սակայն նա հավելեց, որ ևավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել, ընդ որում՝ շահագործողն ընկերություն չի եղել, այլ անհատ է, որի նկատմամբ դեռևս օգոստոսին տույժ է կիրառվել։

«Մինչ այդ նա տեսադաշտում չի եղել»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ վթարներ կարող են լինել նաև կանոնավոր ուղևորափոխադրողների դեպքում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հետաևքն են։

«Բոլորի քաղաքացիներին հորդորում, պահանջում եմ, որ օգտվեն միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից»,- կոչ արեց նախարարը։

 

Տեսանյութեր

Լրահոս