
ՀՀ նախագահի աշխատակազմից 12 ավտոմեքենա է օտարվելու

Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռից հանված 12 միավոր տրանսպորտային միջոցները տեղափոխվեցին Պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվեկշռին:
Այդ ավտոմեքենաները հետագայում դրվելու են օտարման: Ավտոմեքենաներից երկուսը եվրոպական արտադրության են, 10-ը՝ ռուսական: