
Պորոշենկոն հանդես է եկել հօգուտ Դոնբասում ՄԱԿ-ի առաքելության ծավալման՝ առանց ՌԴ-ի մասնակցության

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել Դոնբասի ամբողջ տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին՝ առանց դրան Ռուսաստանի մասնակցության եւ առանց Դոնբասի աշխարհազորի հետ այդ նախաձեռնության համաձայնեցման:
«Խաղաղապահ առաքելության ծավալումն իրական ճեղքում կդառնար հակամարտության լուծման գործում»,- ասել է նա՝ ամենամյա ուղերձով դիմելով խորհրդարանին: Պորոշենկոն նշել Է, որ ուկրաինական կողմը պատրաստ է առարկայական երկխոսություն վարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ:
«Մենք հանդես ենք գալիս ամբողջ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության լիարժեք ծավալման օգտին,- ընդգծել է նա:- Հիշյալ առաքելությունը պետք է համապատասխանի միջազգային գործողությունների իրականացման հանգուցային սկզբունքներին, ինչն ապրիորի բացառում է դրան ագրեսոր երկրի եւ հակամարտության երկրների մասնակցությունը»: Ուկրաինայի ղեկավարը նաեւ բացառել է Դոնբասի աշխարհազորի հետ առաքելության պարամետերերի համաձայնեցման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: