Բաժիններ՝

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը փոխարինող է գտել Սկարամուչիին. CNN

Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին:

Ինչպես օգոստոսի 1-ին գրել է CNN հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, դա կլինի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Լապլանը։

Հեռուստաընկերությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Լապլանը Քելլի հետ աշխատել թ ընդհանուր առմամբ արդեն ավելի քան 10 տարի, ուստի նրա թեկնածությունը ներքին անվտանգության նախկին նախարարի կողմից քննարկվում է առաջնահերթ կարգով:

Լապլանը երկար տարիներ աշխատել թ զինված ուժերում. մինչեւ Քելլիի հետ ներքին անվտանգության նախարարություն գնալը նա ղեկավարում էր զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտներից մեկը Պենտագոնում եւ ծովային հետեւակի զորակազմում, հաղորդել թ ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս