Ցանցում տեսանյութ է հայտնվել աֆղանական Հերաթում ահաբեկչությունից վնասված մզկիթից
Ցանցում կադրեր են հայտնվել Աֆղանստանի Հերաթ քաղաքում օգոստոսի 1-ին ահաբեկիչների գրոհին ենթարկված շիաների մզկիթից: Դրանք հրապարակել է Ruptly-ն:
Հարձակումը կատարվել էերեկոյան նամազի ժամանակ, մզկիթում եղել է շուրջ 300 հավատացյալ: Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային իշխանությունների ներկայացուցիչներին, զոհվել է շուրջ 50 մարդ:
Հարձակվողները երկուսն են եղել. նրանցից մեկը մահապարտի գոտի է ունեցել, իսկ մյուսը զինված է եղել հրացանով: Ոստիկանությունում հայտնել են, որ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ, իսկ հրացանով զինվածը կրակ է բացել մարդկանց վրա: Նրանք երկուսն էլ ոչնչացվել են:
Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: