
Տավուշի սահմանագոտում հրդեհից ականներ են պայթում. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ ՝ օգոստոսի 1-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի պաշտպանական դիրքերի և դրանց հարակից խոտհարքների վրա: Գնդակոծությունն ավելի ինտենսիվ էր դարձել ժամը 20-ից։
Ադրբեջանական գնդակներից խոտհարքների չոր խոտը բռնկվել է: Ծագած հրդեհից ականներ են պայթել, սահմանամերձ տարածքում հրդեհը մինչև ուշ գիշեր շարունակվում էր»։
Լուսանկարը՝ Aravot.am-ի։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։