
Ցանցահենները հափշտակել են «Գահերի խաղի» սյուժեին վերաբերող տվյալները

Անհայտ ցանցահեններին հաջողվել է ԱՄՆ-ի HBO ալիքի համակարգչային համակարգից հափշտակել «Գահերի խաղը» հեռուստատեսային ասքի առաջիկա սերիաներին վերաբերող տեղեկատվությունը: Հուլիսի 31-ին այս մասին հայտնել է ամերիկյան Entertainment Weekly հանդեսի էլեկտրոնային տարբերակը։
Հրատարակության տեղեկություններով՝ չարագործները մտադիր են տարածել «Գահերի խաղի» մի քանի սերիաների սյուժեն, դրանցից երկուսի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը նրանք արդեն հրապարակել են: Ցանցահենները պնդում են, թե ընդհանուր առմամբ իրենց հաջողվել է HBO-ից հափշտակել 1,5 տերաբայթ տեղեկատվություն:
Ալիքի ներկայացուցիչները հավաստել են, որ վերջինիս համակարգիչները ենթարկվել են կիբեռգրոհի: Ինչպես հետեւում է անձնակազմի շրջանում տարածված ծառայական գրությունից, ցանցահեններն ստացել են «առեւտրային տեղեկատվություն» մուտք գործելու հնարավորություն, թե հատկապես որ, չի ճշտվում: Փաստաթուղթը, որի մասին խոսվում է, հրապարակված է ABC հեռուստաալիքի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: