 
                        ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նոր տնօրենի թեկնածությունը
 
                                    ԱՄՆ-ի Սենատը հայտարարել է, որ Քրիստոֆեր Ռեյին հաստատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ 92 սենատորներ պաշտպաենել են նրա թեկնածությունը, իսկ երկուսը դեմ են քվեարկել։
Այսպիսով, Ռեյը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ջեյմս Քոմիին, որը պաշտոնաթղ էր արվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: 50-ամյա իրավաբան ու քաղաքական գործիչ Ռեյի թեկնածությունը, որ 2003 թվականից մինչեւ 2005 թվականն զբաղեցնում էր ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, Թրամփի կողմից առաջարկվել էր 2017 թվականի գարնանը: Հուլիսին թեկնածուին միաձայն պաշտպանել էր Սենատի իրավական գործերի կոմիտեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        