Բաժիններ՝

Facebook-ն անջատել է սեփական լեզուն մշակած արհեստական ինտելեկտը

Facebook սոցիալական ցանցի ծրագրավորողները հարկադրված են եղել արհեստական ինտելեկտի բազայում անջատելու չաթ-բոթերն այն բանից հետո, երբ նրանք ստեղծել են հաղորդակցվելու սեփական լեզուն: Այդ մասին հայտնել է International Business Times-ը:

Հրատարակությունը նշում է, որ սկզբում բոլոր բոթերը հաղորդակցվում էին անգլերենով: Սակայն հետագայում որոշ բոթեր լեզու են հնարել միմյանց հետ ավելի արագ հաղորդակցվելու համար, իսկ քանի որ դա հակասում էր ծրագրի նպատակներին, ապա Facebook ընկերությունն ստիպված է եղել անջատել դրանք, իսկ արհեստական ինտելեկտի մյուս գործակալներին վերածրագրավորել բացառապես անգլերենով հաղորդակցման:

Ավելի վաղ SpaceX-ի եւTesla-ի ղեկավար Իլոն Մաքսն արհեստական ինտելեկտը հանգուցային սպառնալիք է որակել մարդկության համար, սակայն Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը քննադատել է այդ դիրքորոշումը եւ հայտարարել, որ «արհեստական ինտելեկտն ապագայում մեր կյանքն ավելի լավը կդարձնի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս