Բաժիններ՝

ԵԱՏՄ-ի միասնական արժույթը կարող է ստեղծվել 2025 թվականից ոչ շուտ. Օրեշկին

Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է ստեղծվել 2025 թվականից ոչ շուտ: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

«Խոսքն այժմ չի վերաբերում միասնական արժույթին, քանի որ բոլորը գիտեն այն փորձը, որն ունի Եվրամիությունը: Այնտեղ առանց ապրանքների ու ծառայությունների շուկայի ստեղծման, առանց կարգավորման համակարգի միասնական արժույթի ստեղծումը բերեց տնտեսական լուրջ հավասարակշռախախտումների, որոնք բոլորին հայտնի ճգնաժամ առաջացրեցին Եվրոպայում 2010-ական թվականների սկզբին:

Այստեղ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիրը կարգավորման ներդաշնակեցումն է բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ֆինանսական շուկաներում, բանկային համակարգում: Եվ միայն եզրափակիչ փուլը կարող է դառնալ միասնական արժույթի ստեղծումը, դա վերաբերում է 2025 թվականից հետո ընկած հեռանկարին»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031