Բաժիններ՝

Վաղվանից սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 42 աստիճան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նոր տաք հոսանքներ են գալիս Հայաստան Իրաքից: Նա ասաց, որ առաջիկա 5 օրերի կանխատեսումներով՝ այդ տաք հոսանքները չեն նահանջում, այսինքն՝ պարզ չէ՝ երբ ջերմաստիճանը կիջնի:

Գ. Սուրենյանը նշեց, որ, ինչպես տեղեկացրել էին, հուլիսին ունեցել ենք շատ տաք հուլիս, իսկ հուլիսի 29-ին եղել է այդ տաք օրերի պիկը՝ 42,6 աստիճան, ինչը, ըստ նրա, ռեկորդային է համարվում:

«Սպասվում են ավելի ուժեղ շոգեր: Վաղվանից մինչև օգոստոսի յոթը լինելու ենք այդ տաք հոսանքների ազդեցության տակ: Վաղվանից կսկսի օդի ջերմաստիճանի բարձրացում, օրը մեկ-մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կլինեն օգոստոսի 6-ին և 7-ին: Արարատյան դաշտում օգոստոսի 6-ին և 7-ին կլինի՝ 41, իսկ առանձին հատվածներում, չի բացառվում՝ 42 աստիճան տաքություն: Օդի խոնավությունն այդ օրերին խիստ կնվազի: Խորհուրդ է տրվում ժամը 11-ից 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս