Բաժիններ՝

Լոս Անջելեսում կրակել են Չինաստանի հյուպատոսարանի վրա. Los Angeles Daily News

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անհայտ անձը օգոստոսի 1-ին կրակ է բացել Չինաստանի հյուպատոսության շենքի վրա, ինչից հետո ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնել է Los Angeles Daily News թերթը:

Նրա տվյալներով՝ հարձակվողը, որը մոտավորապես 60 տարեկան էր, կրակելէ իր ավտոմեքենայի պատուհանից: Միջադեպի հետեւանքով հյուպատոսարանի աշխատակիցներից եւ անցորդներից ոչ մեկը չի տուժել:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը 18 կրակոց է արձակել հյուպատոսարանի դարպասին, դռներին ու պատերին: Ինչպես իր կայքում հայտնել է Huanqiu Shibao չինական հրատարակությունը, չարագործը ՉԺՀ-ի քաղաքացի էր:

Ներկայում ոստիականությունը պարզում է հարձակվողի գործողությունների դրդապատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031