
Հնդկաստանում սեփական եղբորով «հղի» մանկիկ է ծնվել

Հնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Անոմալիան հուլիսի սկզբին հայտնաբերել է ռենտգենոլոգ-բժիշկը Մումբրա փոքր քաղաքի հոսպիտալում մոր պլանային ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Նա որոշում է ընդունել նշանակել եւս մեկ հետազոտություն՝ ծննդաբերությունից հետո: Արդյունքում նա հայտնաբերել է, որ մանկիկի ստամոքսի հետեւում «թաքնվել է» երկվորյակ եղբայրը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ սաղմն ունեցել է շուրջ յոթ սանտիմետր երկարություն եւ շուրջ 150 գրամ քաշ. նրա մոտ հասցրել էին ձեւավորվել ուղեղը, ձեռքերը եւ ոտքերը:
Բժիշկները կարողացել են հաջողությամբ հեռացնել մակաբույծ սաղմը: Վիրահատությունը կատարել են Թանա քաղաքի մեկ այլ կլինիկայում: Նորածինն ու նրա մայրն իրենց լավ են զգում: Այս անոմալիան կոչվում է «սաղմը սաղմի մեջ» եւ հանդիպում է չափազանց հազվադեպ՝ 500 հազար հղիությունից սոսկ մեկի դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:։