Եթե ես գործարք եմ կնքում, ինձ բավարար է միայն ձեռքսեղմումը, ես պայմանագիր կնքելու կարիք չունեմ: Ես խոսքի մարդ եմ: Մարդիկ, ովքեր ասում են, թե ես անհոգի հրեշ եմ, ով գումարի համար պատրաստ է ամեն ինչի, ամենայն հավանականությամբ՝ երբեք ինձ չեն հանդիպել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գլխավորել է Fortune հանդեսի վարկածով, մինչև 40 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը: Այն հրապարակված է հրատարակության պաշտոնական կայքում:
Քննարկումներին մասնակցել են նաև համայնքի ղեկավարը, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ և անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղի պատասխանատուները։
2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 23:30-սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա տղամարդն իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, դեմքի և մարմնի տարբեր շրջաններին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Քվեարկությունը սկսվում է օգոստոսի 21-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Յուրաքանչյուր նոմինացիայում հաղթողը կընտրվի ազգային հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև՝ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում:
Գորն այս հայտարարությունն արել է, երբ զրուցում էր Մեծ Բրիտանիայի LADbible նորությունների և ժամանցային հաղորդումների ընկերության ներկայացուցիչների հետ: «Պաշտոնաթող լինել»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչն ի պատասխան այն հարցի, թե ինքն ինչ խորհուրդ կարող էր տալ Թրամփին:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեﬕական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարդան Մկրտչյանը։
Հաղորդվում Է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ Է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում:
Աշխարհահռչակ դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվերցենեգերը կոշտ տեսաուղերձով դիﬔլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Հայաստանի կրթական համակարգի կառավարումը նոր մոտեցում է պահանջում։ Դա պայմանավորված է համակարգի աշխարհագրության ընդլայնմամբ։ Խորհրդային տարիներին կային պետական դպրոցներ, մի քանի հատուկ դպրոցներ, շրջանային իշխանություններ և նախարարություն՝ 1-2 սպասարկող օղակներով։ Ներկայումս իրավիճակն արմատապես փոխվել է։
Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի:
Օգոստոսի առաջին կեսին բրազիլացին խնդրել է «Լիվերպուլին» բաց թողնել իրեն, բայց մերսիսայդցիները մերժել են նրան: Բրազիլիայի հավաքականը դարձավ երկրորդ թիմը Ռուսաստանից հետո, որն ապահովեց իրեն ԱԱ-018-ում մասնակցությունը:
2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ:
Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները հերթական մարզուﬕց առաջ ﬔկ րոպե լռությամբ հարգել են Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
Ահաբեկիչներին չի հաջողվի փոխել եվրոպացիների կենսակերպը: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունը:
Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի խմբակցություններ բաժնում կարելի է տեսնել միայն իշխող «Բալասանյան» դաշինքի անունը և խմբակցության կազմը: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայկական Վերածնունդի», «Բարգավաճ Հայաստանի» և ԳԱԼԱ-ի տվյալները չկան:
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան ﬕջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր երեկոյին:
Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ﬔրժել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու առաջարկը:
Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ նախորդ տարի Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարել է Ադրբեջանը: Մասնավորապես՝ Վրաստանում Ադրբեջանի ներդրումները կազմել են 558 միլիոն ԱՄՆ դոլար:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը շարունակում է հանդիպուﬓերը առողջապահության կազմակերպիչների հետ:
Տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Խնձորի քացախը հաճախ է օգտագործվում բուժական նպատակներով։ Դրա օգտակար հատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ խնձորի քացախը մեծ քանակով բնական թթուներ և միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք հարկավոր են օրգանիզմին։ Բացի այդ, քացախը կարող է օգնել շաքարային դիաբետով տառապող անձանց` իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։
Ֆրանսիան ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 10.00-ին, բաժին է ինքնակամ ներկայացել 1983 թ. ծնված Անդրանիկ Կ.-ն, որը օգոստոսի 14-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության ﬕջոցառուﬓերը մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակուﬕց հետո:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ կառավարելի վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ժամանակին կատարված պատվաստումներն են։
Խնդրո առարկա 280 կգ քաշով ձուկը, ՀՀ-ից օդային ճանապարհով ՌԴ տեղափոխվելիս, մաքսային ձևակերպումների կամ հսկողության ենթակա չի եղել: Տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե մաքսային, այլ՝ անասնաբուժական հսկողության հետ, որի իրականացումը դուրս է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավասությունների շրջանակից:
«Մենք նաև գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել, նրան կարելի է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ և մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել է նա:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար:
«Մենք տեղեկություններ ենք փնտրում երեխայի մասին, որը կորել է, և որը Բրիտանիայի քաղաքացի է»,-ասել է նա: Նաև, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետևանքով տուժած բրիտանացիների թիվը կարող է աճել: