Բաժիններ՝

«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» հերթական առաջարկը

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ ﬔրժել է բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնելու առաջարկը: Այս մասին հայտնում է The Times պարբերականը:

Նշվում է, որ կատալոնական ակٳմբը Կոուտինյոյի տրանսֆերի համար 130 ﬕլիոն եվրո է առաջարկել «Լիվերպուլին», սակայն անգլիական ակումբն առանց տատանվելու ﬔրժել են «Բարսելոնայի» հերթական առաջարկը:

Մինչ այդ «Լիվերպուլը» ﬔրժել է Կոուտինյոյի տրանսֆերը գնելու կատալոնացիների ևս ﬕ քանի առաջարկ: Նեյմարի հեռանալուց հետո «Բարսելոնան» փորձեր է ձեռնարկում «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի և «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերները գնելու ուղղությամբ: Չնայած այն հանգամանքին, որ երկու ֆուտբոլիստներն էլ կատալոնական ակումբ տեղափոխվելու ցանկություն են հայտնել, «Բարսելոնան» առայժմ չի կարողանում հասնել իր նպատակին, քանի որ «Լիվերպուլը» և «Բորուսիա Դորտմունդը» չեն ցանկանում բաժանվել իրենց առանցքային ֆուտբոլիստներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս