Բաժիններ՝

Իսպանիայում ահաբեկչության ընթացքում բրիտանացի երեխա է կորել

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուշադիր հետևում են երեխայի՝ Միացյալ Թագավորության քաղաքացու մասին տեղեկատվությանը, որն ահաբեկչական գործողության ընթացքում կորել է Բարսելոնայում: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Sky News հեռուստաալիքով:

«Մենք տեղեկություններ ենք փնտրում երեխայի մասին, որը կորել է, և որը Բրիտանիայի քաղաքացի է»,-ասել է նա: Նաև, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետևանքով տուժած բրիտանացիների թիվը կարող է աճել:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ աջակցություն է ցուցաբերում ահաբեկչության հետևանքով տուժած մի քանի բրիտանացիների, ինչպես նաեւ աշխատակիցների լրացուցիչ հաստիք է տեղավորել Բարսելոնում:

Բրիտանական մի շարք ԶԼՄ-ների նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածների թվում Մեծ Բրիտանիայի քաղաքացի չկա: Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել է 14 մարդ, տուժածների թիվը հասել Է 130-ի: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել է չորս մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս