
Հնդկաստանի արևելքում հեղեղումների զոհերի թիվը հասել է 119-ի

Հնդկաստանի Բիհար արևելյան նահանգում հեղեղումներից զոհված մարդկանց թիվը հասել Է 119-ի: Այդ մասին հայտնել է Telangana Today հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել էր տարածաշրջանում 41 զոհվածների մասին:
Հրատարակության տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 400 հազար մարդ, հազարավոր տներ և շենքեր ավերված են: Տեղական իշխանություններն ավելի քան հազար պատսպարան են կազմակերպել նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Հորդառատ անձրևները Հնդկաստանի հյուսիսին, Նեպալին և Բանգլադեշին պատուհասել են անցած շաբաթվա վերջին: Հեղեղումներից Հնդկաստանի հյուսիսում վերջին մի քանի օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ, Նեպալում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 111 մարդ, Բանգլադեշում զոհերի թիվը հասել է 57-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: