
«Ես սովորական տղա եմ…». միլիարդատեր Բեռնարդ

Բեռնարդ Էքլսթոունը (Bernard Ecclestone) Formula-1-ի նախագահն է։
Ինչպես ինքն է ասում՝ բիզնեսով զբաղվում է 11 տարեկանից. «Սկզբում հեծանիվ էի վաճառում, հետո՝ մոտոցիկլետներ ու ավտոմեքենաներ: 16 տարեկանում անձնագրիս մեջ գրեցի՝ կազմակերպության տնօրեն: Մինչ այժմ զբաղվում եմ հենց սրանով»:
85-ամյա Էքլսթոունի կարողությունը Forbes-ը այսօր գնահատում է 3.1 մլրդ դոլար։
Ստորև կարող եք կարդալ նրա հետաքրքիր մտքերից մի քանիսը, որոնք հնչել են տարբեր ժամանակներում և տարբեր առիթներով։
– Ավտովթարի ենթարկվելուց հետո ես սկսեցի գնահատել իմ կյանքը և որոշեցի կենտրոնանալ նրա վրա, որը, ինչպես ես այն ժամանակ հասկացա, ինձ ամենաշատն էր դուր գալիս բիզնեսում:
– Ես ինձ ընդհանրապես բիզնեսում մեծ մարդ չեմ համարում: Ես սովորական տղա եմ, ով օրեցօր ավելի ու ավելի շատ է աշխատում: Ես ռեալիստ եմ:
Իմ կյանքի գլխավոր սկզբունքը հետևյալն է՝ անել այն, ինչ կարողանում եմ ազնվորեն, և ոչ ոքի չխաբել:
– Եթե ես գործարք եմ կնքում, ինձ բավարար է միայն ձեռքսեղմումը, ես պայմանագիր կնքելու կարիք չունեմ: Ես խոսքի մարդ եմ: Մարդիկ, ովքեր ասում են, թե ես անհոգի հրեշ եմ, ով գումարի համար պատրաստ է ամեն ինչի, ամենայն հավանականությամբ՝ երբեք ինձ չեն հանդիպել:
– Օլիմպիական խաղերի ամենահետաքրքիր մասը բացման և փակման արարողություններն են, մնացյալ ամեն ինչն անհեթեթություն է:
– Ես ուղղակի վայելում էին Ferrari-ի՝ 2005-ին կրած ճգնաժամը: Դա վատ չէ, այնպես չէ՞: