Բաժիններ՝

Չինուհիների մեծամասնությունն աչք է դրել զուգընկերների հարստության վրա

Չինաստանում կանանց մեծամասնությունը նախընտրում է հանդիպել այն տղամարդկանց հետ, որոնք երկնակի կամ եռակի ավելի շատ են վաստակում, քան իրենք: Հետազոտության այս արդյունքները հրապարակել է The South China Morning Post-ը:

Ըստ հարցման տվյալների՝ առանձնակի չարչիությամբ աչքի է ընկնում ՉԺՀ-ի կանանց 84 տոկոսը:

Հաղորդվում է նաեւ, որ չինուհիների 60 տոկոսը պատրաստ է իր զուգընկերոջից հեռանալ այն դեպքում, եթե երեք տարի տեւած հարաբերությունները հարսանիքով չեն ավարտվում:

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ տղամարդկանց 40 տոկոսը կցանկանար իր սիրելիին տեսնել ամեն օր. նման ցանկություն է հայտնել հարցմանը մասնակցած կանանց միայն 23 տոկոսը:

«Ամենամեծամիտ տղամարդիկ ապրում են ՉԺՀ-ի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Չունցինը, Սուչժոուն եւ Գուանչժոուն»,-նշում է հրատարակությունը: Դրա հետ մեկտեղ կանանց ավելի սիրալիր են վերաբերվում այն չինացիները, որոնք ապրում են Շանհայում, Պեկինում եւ Շենյանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031