
Առնոլդ Շվարցենեգերը կոշտ տեսաուղերձով դիմել է Դոնալդ Թրամփին

Աշխարհահռչակ դերասան, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվերցենեգերը կոշտ տեսաուղերձով դիﬔլ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Դերասանը տեսաուղերձը տեղադրել է իր «Ինստագրամ»-ի էջում:
«Չի կարող երկու կարծիք լինել ֆանատիկների մասին և չի կարող երկու կարծիք լինել ատելության մասին: Եվ եթե դուք որոշում եք քայլերթով անցնել դրոշի տակ, որը խորհրդանշում է ﬕլիոնավոր մարդկանց սպանությունները, այստեղ էլ չի կարող երկու կարծիք լինել: Ատելություն գոռացող բարձր և ագրեսիվ ձայներին հաղթելու ﬕակ ﬕջոցն ավելի բարձր և կշռադատված ձայներ արձակելն է: Սա նաև ձեզ է վերաբերվում, նախագահ Թրամփ: Դուք՝ որպես այս ահռելի երկրի նախագահ, բարոյական պարտք ունեք ﬕանշանակ ազդանշան ուղարկել այն մասին, որ չեք պաշտպանելու ատելությունը և ռասիզմը»,- ասել է Շվարցենեգերը:
Նա տեսաուղերձում դիﬔլ է նաև նեոնացիստներին: «Ձեր հերոսներն անհաջողակներ են: Դուք աջակցում եք անհույս գաղափարների: Հավատացեք, ես ճանաչում եմ իսկական նացիստներին: Ես ծնվել եմ Ավստրիայում, 1947թ.՝ երկրորդ համաշխարհային պատերազﬕ ավարտից հետո: Ես ﬔծացել եմ կոտրված տղամարդկանց շրջապատում, տղամարդկանց շրջապատում, ովքեր գնացել էին ոչ ճիշտ ուղղությամբ և հետևել էին գաղափարի, որը դատապարտված էր ձախողման: Ես կարող եմ ձեզ ասել, որ այդ ուրվականները, որոնց դուք հիմա համարում եք հերոսներ, իրենց կյանքի ﬓացած մասն անցկացրել են ամոթի զգացումով: Իսկ հիմա նրանք բոլորը դժոխքում են»: