Ֆիլիպե Կոուտինիոն հրաժարվել է խաղալ «Լիվերպուլի» կազմում և պատրաստ է ռիսկի ենթարկել նույնիսկ ԱԱ-2018-ը
Բրազիլացին պատրաստ է զոհաբերել ամեն ինչ «Բարսելոնայի» համար:
«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը տեղյակ է պահել «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որ այլևս չի խաղա մերսիսայդյան ակումբի կազմում: Կոուտինիոն պատրաստ է բոյկոտել «Լիվերպուլն» այնքան ժամանակ, որքան պահանջվի, նույնիսկ, եթե խաղային պրակտիկայի բացակայությունն ազդի ԱԱ-2018-ի մասնակցության վրա:
Ըստ Mundo Deportivo-ի տեղեկության, հենց այդ դեմարշն է դարձել Կոուտինիոյի բացակայության պատճառը «Հոֆենհայմի» դեմ խաղում: «Բարսելոնան» Կոուտինիոյի համար «Լիվերպուլին» առաջարկել է 80, 100 և 130 մլն եվրո, բայց մերժում է ստացել:
Օգոստոսի առաջին կեսին բրազիլացին խնդրել է «Լիվերպուլին» բաց թողնել իրեն, բայց մերսիսայդցիները մերժել են նրան: Բրազիլիայի հավաքականը դարձավ երկրորդ թիմը Ռուսաստանից հետո, որն ապահովեց իրեն ԱԱ-018-ում մասնակցությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը