Բաժիններ՝

Ահաբեկչությունները չեն փոխի եվրոպացիների կենսակերպը. Մերկել

Ահաբեկիչներին չի հաջողվի փոխել եվրոպացիների կենսակերպը: Այդ մասին օգոստոսի 18-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունը:

«Մենք այդ մարդասպաններին թույլ չենք տա փոխել մեր կենսակերպը,- ասել է նա: -Ահաբեկչությունը կարող է տխուր և վշտալի պահեր բերել մեզ, բայց այն չի կարողանա մեզ հաղթել»:

«Հենց Բարսելոնան է շատ բան խորհրդանշում այն ամենից, ինչը հանդիսանում է ազատ աշխարհի կենսակերպի մարմնացումը՝ գեղեցկությունը, հանդուրժողությունը, սերը կյանքի նկատմամբ, տարբեր երկրների մարդկանց և մշակույթների խաղաղ գոյակցությունը»,- նշել է Մերկելը: «Այդ մահաբեր հարձակումները վերստին ցույց տվեցին, թե որքան անմարդկային է իսլամական ահաբեկչությունը»,- ընդգծել է ԳՖՀ-ի կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս