
Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարում է Ադրբեջանը. Geostat

Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ նախորդ տարի Վրաստանում ամենամեծ ներդրումները կատարել է Ադրբեջանը: Մասնավորապես՝ Վրաստանում Ադրբեջանի ներդրումները կազմել են 558 միլիոն ԱՄՆ դոլար:
Ըստ aliq.ge-ի՝ երկրորդ տեղում է Թուրքիան՝ 203.5 միլիոն դոլար, իսկ երրորդ հորիզոնականում՝ Միացյալ Թագավորությունը՝ 118.8 միլիոն դոլար:
Այս երեք երկրների ներդրումները կազմել են ամբողջ ներդրումների 56.2 տոկոսը:
Վրաստանում իրենց ներդրումներով աչքի են ընկել նաև Նիդերլանդները (97.2) Լյուքսեմբուրգը (88.3), Պանաման (75.6), Չեխիան (64.1), ԱՄՆ-ն (53.6) և Վիրջինյան կղզիները (44.5):
Վրաստանի վիճակագրության ազգային գործակալության տեղեկացմամբ՝ 2016 թվականին իրականացված ներդրումները կազմել են 1 565.9 միլիոն ԱՄՆ դոլար: