Բաժիններ՝

Ռուսական Life հեռուստաալիքը փակվում է

Ռուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը:

Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ զարգացման ռազմավարության շրջանակներում Life ﬔդիածրագիրը պլանավորում է կրճատել լրատվական եթերի հեռարձակումը, ինչը կհանգեցնի աշխատակիցների կրճատման:

«Մնում է ﬕայն կայքը և, իհարկե, ﬔր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ի նորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:

Նա ընդգծել է, որ աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կﬓա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս