
Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին

Ֆրանսիան ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր ﬕկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:
«Մենք ուժեղացնում ենք վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին ոստիկանական նոր ուժերով և քաղաքացիական գվարդիայով»,- գրել է Կոլոնը:
Նա նաև հավելել է, որ ահաբեկիչներից ﬔկին հաջողվել է փախչել՝ նկատի ունենալով ահաբեկչությունն իրականացրած բեռնատարի վարորդին: