Բաժիններ՝

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար նոմինանտների ցուցակում հայտնվել են «Ռեալի» 7 խաղացող

Ցուցակում կա ընդամենը 24 ֆուտբոլիստ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 24 ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, ովքեր հավակնում են 2017թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

ՖԻՖԱ-ի ցուցակը.

Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, Լեոնարդո Բոնուչի, Ջանլուիջի Բուֆոն, Դանի Կարվախալ, Պաուլո Դիբալա, Անտուան Գրիզման, Էդեն Ազար, Զլատան Իբրահիմովիչ, Անդրես Ինիեստա, Հարի Քեյն, Ն’Գոլո Կանտե, Տոնի Քրոս, Ռոբերտ Լևանդովսկի, Մարսելո, Լուկա Մոդրիչ, Կեյլոր Նավաս, Նեյմար, Մանուել Նոյեր, Սերխիո Ռամոս, Ալեքսիս Սանչես, Լուիս Սուարես, Արթուրո Վիդալ:

Քվեարկությունը սկսվում է օգոստոսի 21-ին և կտևի մինչև սեպտեմբերի 7-ը: Յուրաքանչյուր նոմինացիայում հաղթողը կընտրվի ազգային հավաքականների մարզիչների և ավագների, ինչպես նաև՝ երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից: Հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 23-ին, Լոնդոնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս