Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Հորդանանի թագուհի Ռանիան (Queen Rania), Աշերը (Usher), Թալիան (Thalia) և Քրիս Վեիդմանը (Chris Weidman) միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությանը՝ «Սուպեր հայրիկ» հանրային արշավին՝ ուղղված Հայրության տոնը նշելուն և ընդգծելու սիրո, խաղի, պաշտպանության և ճիշտ սնուցման դերը երեխայի ուղեղի առողջ զարգացման համար:
Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակներ դնելու արարողությանը՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանների, որոնք զոհվել են գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մարտերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Երեկ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր, եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կաշառք ստանալու պատրվակով խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ։
Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
«Կարծում ենք, որ Հայաստանի որոշ պաշտոնյաների մոտեցումները պարոն Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ ուռճացված են։ Այն ընդհանրապես կապ չունի Հայաստանի ներքին գործերի հետ։ Պետք է նշել, որ հենց Հայաստանի կառավարությունն էր միջազգային օգնություն խնդրել ընտրական գործընթացում, որը կարող է որակվել՝ որպես միջամտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Աֆղանստանի հարավում առնվազն 24 մարդ է զոհվել բանկի բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, տուժել է գրեթե 60 մարդ:
«Ռեալի» հարձակվողը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ պորտուգալացի ռմբարկուն ուզում է տեղափոխվել ՊՍԺ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք: «Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»:
Ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից:
Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից փախուստի դիմած հայերի թվաքանակի ու ընդհանուր վիճակի մասին, որպեսզի օգնություն ցուցաբերի: «Հորիզոն»-ը հեռագիր է ստացել. Արզրումում հայերը մեծ թվով սեփականություն են թողել և անհրաժեշտ է տղամարդկանց ուղարկել, որպեսզի տիրություն անեն:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Համեստ Սուլեյմանյանն ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում՝ մինչև գործող կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը պաշտոնավարման ժամկետով։
«Գործ անելու որևէ մոտիվացիա ունի միայն լավատեսը, ոչ երբեք հոռետեսը: Վատատեսի մոտիվացիան, վատը գուշակելով, սեփական վատատեսությունը արդարացնելն է: Սա լավատեսությամբ ներշնչված գործնական ծրագիր է: Մենք հավատում ենք այս լավատեսությանը: Միաժամանակ քաջ գիտակցում ենք, որ հավատն առանց գործի մեռած է, և ուրեմն ամեն ինչ կանենք, որ այդ հավատը ոչ միայն չմեռնի, այլ նաև արթնանա անհավատների մեջ»:
Կայքի միջոցով համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ՃՈ ծանուցում SMS-ով» բաժինը (բաժինը ակտիվ կլինի հունիսի 24-ից), որտեղ «Հեռախոսահամար» դաշտում մուտքագրել այն հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում եք ստանալ ծանուցումները, և սեղմել «Ստանալ կոդը» կոճակը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում, դիմելով խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին, նորից հիշեցրեց, որ ԱԺ պատգամավորները նրա աշխատողները չեն. «Պարոն Բաբլոյան, դուք կրկին ձեր ելույթում նշեցիք, որ մարդիկ ունեք այստեղ, մենք ձեր աշխատողները չենք, ԱԺ պատգամավորները ձեր աշխատողները չեն, ԱԺ-ն հիմնարկ չի, դուք էլ այդ հիմնարկի տնօրենը չեք»։ Այսօր իր ելույթում Բաբլոյանը մասնավորապես […]
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային քաղաքականության անկանխատեսելիությունն անհարմարավետության աղբյուր է համաշխարհային հանրակցության համար:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Բաղդասարյանին, հետևյալն ասաց. «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ի տարբերություն ձեր կուսակցության՝ մեր կուսակցության պատգամավորներն ամեն օր մասնակցել են քարոզարշավին, «պադեզդներով» են ման եկել ու ունեն այն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել այստեղ, հասկանո՞ւմ եք։ Եվ այդ խոսքը վերաբերում էր ձեր կուսակցության ճանապարհներին, որ ուս-խորհուրդներով, սրան-նրան քսմսվելով գալիս՝ հայտնվում են այդտեղ։ Ու չհամեմատեք մեզ՝ ձերոնց հետ, ձեզ ուղղված խոսքերը չուղղեք դեպի մեզ»։
Կառավարության ծրագրի յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է:
«Փորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած՝ իմ կարծիքով՝ երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց մեկ-մեկ լինում է, որ հավեսով խոսելու առիթներ առանձնապես չկան»,- այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթն այպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հունիսի 23-24-ի երեկոյան ժամերին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի փաստաբան Էլչին Սադիգովը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
«Ես ուզում եմ նորողություն խնդրել իմ ժողովրդից, որ՝ լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որոնք ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունն ու անվտանգությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն կգրավեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։
Չորս մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, որը հունիսի 19-ից հաստատվել է ԱՄՆ-ի հարավարեւմտյան տարածաշրջանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության ծրագիրը բխում է ՀՀԿ-ՀՅԴ ծրագրային դրույթներից, կոալիցիոն հուշագրից և ՀՀ նախագահի մայիսի 18-ի ԱԺ ելույթի թիրախավորված դրույթներից.
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հունիսի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում հաշտության բանակցությունների վերսկսման հեռանկարները:
Այսօր ԱԺ-ում ընդունվեց ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը։ Պատգամավորների 64 կողմ, 31 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը։