Բաժիններ՝

«Թրամփի քաղաքականությունը կարող է անկանխատեսելի լինել». Մակրոն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային քաղաքականության անկանխատեսելիությունն անհարմարավետության աղբյուր է համաշխարհային հանրակցության համար: Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Բարդությունն այն է, որ այսօր նա (Թրամփը – խմբ.) տակավին չի մշակել իր միջազգային քաղաքականության կոնցեպտուալ հիմքը: Ուստի նրա քաղաքականությունը կարող է անկանխատեսելի լինել, եւ դա անհարմարավետության աղբյուր է աշխարհի համար»,- հայտարարել է Մակրոնն այն հարցազրույցում, որը հունիսի 22-ին հրապարակել է Soir թերթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս