Բաժիններ՝

Ռոնալդուն ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ

«Ռեալի» հարձակվողը կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայի առաջնությունում: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ պորտուգալացի ռմբարկուն ուզում է տեղափոխվել ՊՍԺ:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կոնֆեդերացիաների գավաթի ավարտից հետո 32-ամյա պորտուգալացին պլանավորում է հանդիպել «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և պատմել նրան փարիզյան ակումբի առաջարկի մասին: Նշվում է, որ Ռոնալդուն մտադիր է մնալ եվրոպական ֆուտբոլում: Չինական ակումբների առաջարկները Կրիշտիանուն չի պլանավորում դիտարկել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է Ռոնալդուի համար վճարել 100-150 մլն եվրո: Ընդ որում, փարիզեցիները պատրաստ են Ռոնալդուին վճարել ավելի շատ, քան նա ստանում է «Ռեալում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս