Բաժիններ՝

Տեսչության պետը փողով կեղծ ատեստաներ է իրացրե՞լ

Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը կասկածվում է կաշառք ստանալու պատրվակով խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ խոսքը ատեստատ կեղծելու մասին է, ինչի համար բաժնի պետը պահանջել է 1500 դոլար։

Խարդախությունը, ըստ էության, բացահայտվել է ԱՄն հյուպատոսարանի միջոցով, քանի որ վիզա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի մեջ ատեստատը կասկած է հարուցել եւ ուղարկել են իրավապահներին։

Արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, հարուցվել է քրեական գործ։ Ս.Սահակյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ այլ ատեստատներ։ Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930