Բաժիններ՝

Աֆղանստանում առնվազն 24 մարդ է զոհվել բանկի մոտ իրականացված պայթյունից

Աֆղանստանի հարավում առնվազն 24 մարդ է զոհվել բանկի բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, տուժել է գրեթե 60 մարդ: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի անվտանգության ուժերի մի աղբյուրի:

Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ի) սահմաններում Գիլմենդի նահանգի վարչական կենտրոնում: Մի խումբ զինյալներ հարձակվել են Լաշկարգահ քաղաքում New Kabul Bank բանկի բաժանմունքի վրա: Նահանգապետի ներկայացուցիչը ճշտել է, որ պայթյունը որոտացել է, երբ զինծառայողները եւ քաղաքացիական անձինք բանկ էին եկել աշխատավարձ ստանալու, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս