Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ:
Փաշինյանը նկատեց՝ իշխող ուժն անընդհատ խոսում է անվտանգության մասին. «Ի՞նչ անվտանգության մասին եք խոսում, ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ։ Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցել։ Էդ որ տանում էիք՝ խրամատներում «կոնսերվի կոկոշները» շարում էիք, ո՞վ էր այդ ժամանակ «կոնսերվի կոկոշների» գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի։ Էդ, որ հիմա ասում եք՝ առաջնագիծը կահավորվել է, ինչո՞վ է կահավորվել. մարդկանց նվիրատվություններով։ Այդ նվիրատվությունների 70-90%-ը արվել է ՀՀ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը պահելով»։
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է հարկերի ամենախոշոր իջեցումն ԱՄՆ-ի պատմության մեջ։
Վիեննայում գործող մուսուլմանական մանկապարտեզները պետք է փակել, որովհետեւ դրանք չեն նպաստում հասարակությանը երեխաների ինտեգրացմանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 23-ին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
Հունիսի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ս.-ին հավաքակայանում անձնական խուզարկության ենթարկելու ժամանակ վերջինիս ջինսե տաբատի ներսի կողմի ձախ հատվածից հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել են 2 հատ ամբողջական օվալաձև սպիտակ գույնի դեղահաբեր և նույնանման դեղահաբի մանրացված կտորներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Վարդանյանն ընդգծեց՝ շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու. «Մարդը պետք է տեսնի իր հանդեպ պաշտոնյաների, պետական մարմինների վերաբերմունքի էական տարբերություն։ Հանրային ծառայողների նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ։ Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»։
Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճապոնիայի «սինկանսեն» արագընթաց գնացքների առնվազն 51 հազար ուղեւորներ են ճանապարհին մնացել Տոկիոյի եւ Ֆուկուոկայի միջեւ՝ երկրում ամենածանրաբեռնված ճյուղի էլեկտրացանցի անսարքությունների պատճառով:
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց՝ ուզում է «ջիգյարով» պաշտպանել կառավարության ծրագիրը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան ամուր եւ պրագմատիկ հարաբերություններ կունենա Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության կազմից նրա դուրս գալուց հետո:
Դորտմունդ քաղաքում գտնվող Westfalenhallen համալիրի կազմակերպիչները հայտնել են, որ սրահը չեն կարող տրամադրել, քանի որ այն արդեն ամրագրված է մեկ այլ միջոցառման համար:
Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը երկու միլիարդ ֆունտ ստեռլինգ է պահանջել Պահպանողական կուսակցության հետ կոալիցիայում միավորվելու դիմաց:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը:
Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որի հետևանքով զոհեր են գրանցվել:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի Մոսուլ քաղաքում պայթեցրել են «Ան Նուրի» պատմական մզկիթը, որտեղ 2014 թվականին ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց «խալիֆաթ» ստեղծելու մասին:
Հունիսի 20-ին սելավը, փոթորիկն ու կարկուտը մեծ ավերածություններ են գործել Տավուշի մարզի մի շարք համայնքներում, որոնց թվում Պտղավան բնակավայրն է։
Ահաբեկչության դեմ պայքարը և Եվրոպայի պաշտպանության ուժեղացումը, շարունակվող միգրացիոն ճգնաժամը և Brexit-ը կդառնան Եվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեմաները, որը հունիսի 22-ին բացվում է Բրյուսելում:
Ուկրաինայում գողական խմբավորումների հակամարտության արդյունքում կողմերից մեկը զգալի առավելություն է ձեռք բերել: Հունաստանի 44–ամյա «օրենքով գող» Անդրեյ Նեդզելսկին, նույն ինքը՝ «Նեդելյան», նույն ինքը՝ Անդրեյ Լվովսկին «գահընկեց» է արվել. կասեցվել են «օբշչակին» վերահսկելու նրա լիազորությունները:
Դատախազության համակարգում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից դժգոհությունները գնալով խորանում են։ Անհավասարակշիռ և էքսցենտրիկ Կոստանյանին փոխարինած համեստ տղան «մուզ-մուզ» իր գործը տեսնում է՝ «վերջիններին» բերում առաջին պլան, փոփոխություններ կատարում ստորին օղակներում։
Այդպիսով պատմության մեջ առաջին անգամ գերմանական բանակը իր զինվորներին դուրս է բերելու ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազայից և տեղափոխելու է մեկ այլ՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրի ռազմաբազա: Ծրագրվում է մինչև սեպտեմբեր Ինջիրլիքում գտնվող 260 գերմանացի զինվորներին, վեց Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռները, ինչպես նաև վառելիքի լիցքավորման ինքնաթիռները տեղափոխել Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող ռազմաբազա:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
«Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի և նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետևում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին: 5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը և հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և արել եք հնարավորը մեր ժողովրդի նվիրական իղձերի ու ձգտումների իրականացման, Արցախի Հանրապետության կայացման ու զարգացման, մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման եւ նրանց բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հունիսի 21-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գտնվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային Ժողովի երեկվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»:
«Մեր պահանջն է, որ վարչապետը տղամարդավարի դուրս գա իր կաբինետից, իջնի ժողովրդի մեջ ու ընդունի, որ տաքսու ոլորտում բիզնես և ցեղասպանություն է իրականացվում, որի սկիզբը դրվել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակներից»։