«Կարևոր գործընթաց ենք սկսում». Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց
Գերակա ոլորտներում պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն է իրականացվելու: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունն ակտիվ տնտեսվարողներին գործուն աջակցություն ցուցաբերի:
Ըստ նրա` առաջարկում են մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, որը կնպաստի մրցունակության բարձրացմանը, հավելյալ աժեքի, աշխատատեղերի ստեղծմանը և այլն:
Կ.Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների ու ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժակետում Կենտրոնական և կոնմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել և կառավարություն ներկայացնել սուբսիդավորման հստակ գործիքակազմ` ըստ գերակա ոլորտեների:
«Կարծում եմ՝ կարևոր գործընթաց ենք սկսում»,- ասաց Կ.Կարապետյանը` հավելելով, որ նման քննարկումներ կատարում են գյուղատնտեսության, տնտեսության ոլորտներում, և վերցվող վարկերը ստարտային փուլում 2 տարով սուբսիդավորելու են:
Վարչատարածքային բարեփոխումները շարունակելու նպատակով Կ.Կարապետյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումը ճիշտ կազմակերպելու և արդեն խոշորացված համայքններում զարգացում ապահովելու համար հանձնարարում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու մարզպետներին տասնօրյա ժամկետում կառավարություն ներկայացնել վարչատարածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկների փաթեթ, եռամսյա ժամկետում կազմակերպել քննարկումներ:
ՀՀ տարածքայինկառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց ամփոփել արդյունքները և ներկայացնել համապարփակ տեղեկատվություն: Կ.Կարապետյանը նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց` այսօր պետք է խորհրդակցեն այն մասին, որ հորդորել են ՏԻՄ-երին, որ այն ոլորտները, որտեղ բիզնես բաղադրիչ կա, աութսորսինգով տրամադրել մասնավոր հատվածին:
Լոքյանը պատասխանեց, որ առավոտից փոխվարչապետի մոտ խորհրդակցել են, նախնական պայմանավորվածությունն արդեն ձեռք են բերել և կներկայացնեն վարչապետին:
Աղբահանության և սանիտարաական աշխատանքների կատարման վերաբերյալ Կ.Կարապետյանը նշեց, որ կառավարությունը տրամադրված է այս ոլորտը անհրաժեշտ մակարդակի բերելու, չսահմանված վայրում աղբ թափողներին պատասխանատվության ենթարկելու, պատժամիջոցները խստացնելու համար և հռչակել են «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ` այդ նախարարությունը աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ. «Մենք առ այսօր նման մարմին չունեինք»: Նա հանձնարարեց նաև մայիսի 20-ը պետական շաբաթօրյակ հայտարարել, ընդ որում` այն ձևական չլինի:
Վարչապետը հանձնարարական տվեց նաև գազալացակայաններ շահագործող ընկերությունների վերաբերյալ. «Անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար»: Ըստ նրա` վերջին շրջանում գազաբալոնների պայթյունների մի շարք դեպքեր են եղել: ԱԻՆ և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց ամփոփել տեսչական ստուգումների արդյունքները և խնդիրիների լուծման վերաբերյալ առաջաիկություններ ներկայացնել:
Ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 560 բնակավայրերը, որոնք համարվում են բարձր ռիսկային, ջրամատակարարում ապահովելու նպատակով Կ.Կարապետյանը հանձնարարեց ֆինանսական առողջացման հստակ միջոցառումներ իրականացնելու համար ջրպետկոմի նախագահն հանձնարրաեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել բիզնես հետաքրքրություն ներկայցնող համայնքների քանակը և մրցույթ հայտարարել, ներկայացնել ոռոգման համակարգի ֆինանսական առողջացման ծրագիր: