Խորհրդակցության ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև հանձնաժողովների կողմից բանակի զորամասերում նախատեսվող տեսչական գործընթացներին վերաբերող թեմաներ:
Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի բնակսպասարկման ոլորտի շուրջ 100 աշխատակից այսօրվանից գործադուլ են հայտարարել և աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով 3 ամսվա չվճարված աշխատավարձը, տեղեկացնում է Azatutyun.am-ը:
WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին անվանել է «Լիբիայի մսագործ», որը հանդես է գալիս խաղաղության կարգախոսով, եւ նրան մեղադրել է խաբեության մեջ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին:
Հունաստանի դատարանը մերժել է Թուրքիայի նոր պահանջը` իրեն հանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր փախած թուրք զինվորներին:
Համացանցում հայտնվել է Վաշինգտոնի նահանգի Մեքիլթեո քաղաքի խճուղու վրա Piper PA32 միաշարժիչ ինքնաթիռի ընկնելու տեսագրությունը:
«Բոկո հարամ» արմատական խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեքաուն վերքեր է ստացել Նիգերիայի հյուսիսարեւելքում երկրի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետեւանքով:
Մայիսի 2-ին, ժամը 14-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին՝ Ուշի գյուղի ոլորաններում, կողաշրջվել է։
Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անունից հայտարարություն է արել Մամուլի ազատության միջազգային օրվա` մայիսի3-ի կապակցությամբ
Այսօր ԿԸՀ նիստում որոշվեց բավարարել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների ինքնաբացարկի դիմումները, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ռեյտինգային և համամասնական ցուցակներով պատգամավորի մանդատ ստացողների անունները։
Մայիսի 3-ին, ժամը 14:03-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մայիսի 3-ին կատարել են «Մինիթմեն-3» միջմայրցամայքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների Գլոբալ հարվածների հրմանատարությունը։
«Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու Հարություն Ղարագյոզյանը քիչ առաջ ԿԸՀ դիմում ներկայացրեց՝ մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը չեղարկելու և իրեն մանդատ տալու մասին։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է Իսպանիայի շուրջ երեք տասնյակ քաղաք:
Հնգյակ ունեցած Կարապետյանների ընտանիքն անհամբեր սպասում է երեխաների հետ տեսակցությանը: Նրանք վաղ առավոտից «Էրեբունի» բժշկական կենտրոնում են, որտեղ էլ ծնվել են երեխաները: Թե ընտանիքի անդամները, թե նրանց ազգականներն ուրախությունից բառեր չէին գտնում խոսելու: Ամենաոգևորվածը երեխաների տատիկն էր Ռոզա Մարուքյանը, ում անունով էլ կոչել են երեխաներից մեկին:
Դաշինքի թեկնածուներից Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմումի տակ ինքը չի ստորագրել, ուստի վիրավորված է նման վերաբերմունքից, և պետք է պաշտպանի իր ընտրողների քվեները։ «Ծառուկյան» դաշինքում ստեղծված այս իրավիճակը Սերգեյ Բագրատյանը բնորոշեց որպես պառակտում և հայտարարեց, որ մեղավորները պետք է պատժվեն։
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ, մայիսի 3-5-ը Երևանում մեկնարկել է «Հարկային մարմինների ռազմավարությունը հարկ վճարողների սպասարկման փոփոխուն միջավայրում» խորագրով միջազգային համաժողով՝ շուրջ 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան:
Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ:
Սոչիում սկսվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մայիսի 4-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հարցին՝ թե ո՞վ է գրել այդ դիմումը՝ Սաղաթելյանը պատասխանեց.՝ «Թուլաթը։ Չեմ հրաժարվում մանդատից, ոնց ասեմ հրաժարվում եմ։ Փոփոխություն է տեղի ունենում»,- ասաց Սաղաթելյանը խոստանալով խարդախի անունը բացահայտել ԿԸՀ-ի նիստից հետո։
2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ:
Ռուսաստանը պլանավորում է դուրս գրել Ղրղզստանի Հանրապետության 240 մլն դոլար գումարի պարտքը, ինչը հետեւում է երկու երկրների կառավարությունների համապատասխան համաձայնագրին կից արձանագրության նախագծից։
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 23-ամյա Լուսինե Պողոսյանն այսօր առավոտյան ժամը 4-ին լույս աշխարհ է բերել միանգամից 5 զավակ` չորս աղջիկ և մեկ տղա։
4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի Կախեթի տարածաշրջանում, ինչի մասին հայտնել է Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը ոգեւորված է՝ Հայաստանում առաջին անգամ տեսնելով մեծամորցի ծնողների ընտանիքում ծնված հնգյակին: Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ այս դեպքի բացառիկությունը կայանում է նրանում, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. նույնիսկ «էկո» տարբերակով հնգյակ չի հանդիպել:
168.am-հարցին, թե՝ այդ ծառայություններն ինչքանո՞վ են մատչելի լինելու տեղի բնակչության համար, Տ. Չիբուխչյանն այսպես պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչու, մեր հայերի մեջ կան մտքեր, որ Հայաստանում զբոսաշրջությունը պետք է էժան լինի: Այսպես ասեմ, 60 դոլարով հյուրանոց պահելն անիմաստ է, աշխատողներն ուզում են ստանալ բարձր աշխատավարձ: Մենք «Յելլ»-ում կարողացել են հասնել նրան, որ միջին աշխատավարձը լինի 200 հազար դրամ, բայց ես գտնում եմ՝ մեր աշխատողները կարող են ստանալ մինչև 2 միլիոն աշխատավարձ, որ մեր աշխատողներն էլ ոչ թե գոյատևեն, այլ ապրեն»: