Բաժիններ՝

Մոուրինիոն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում: Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն 28-ամյա արգենտինացուն դիտարկում է՝ որպես վնասվածք ստացած Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:

Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Ագուերոյին «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ միասին:

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի պատրաստվում պահել Ագուերոյին, քանի որ որպես թիմի հիմնական հարձակվող՝ տեսնում է Գաբրիել Ժեզուսին: Բայց «քաղաքաբնակների» ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կցանկանա արգելափակել արգենտինացու տրանսֆերը դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»:

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում Ագուերոն դարձել է 18 գոլի և 2 ասիստի հեղինակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031