Բաժիններ՝

«Սա առաջին դեպքն է, երբ իմ այցից հետո «Արսենալի» երկրպագուները լաց չեն լինում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է արտագնա խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունը (0:2):

«Սա առաջին դեպքն է, երբ իմ՝ «Արսենալի» մարզադաշտ» այցից հետո նրանք («Արսենալի» երկրպագուները) երջանիկ մնացին:

Ես գնում եմ «Հայբերիից», նրանք լալիս են: Ես գնում եմ «Էմիրեյթսից», նրանք լալիս են: Առաջ նրանք գնում էին փողոցով գլուխները կախած: Այսօր նրանք երգում են:

«Արսենալը» մեծ ակումբ է: Կարծում եք՝ ինձ հաճելի՞ է, որ այդպիսի մեծ ակումբը կարևոր տիտղոսներ չի հաղթում: Բնավ ոչ:

Արսեն Վենգերը փոքր մարզիչ չէ: Նա մեծ մարզիչ է: Այդքան հաղթանակներ ունենալ նրա հետ խաղերում՝ շատ մեծ բան է»,- ասել է Մոուրինիոն:

Մոուրինիոն առաջին անգամ պարտվեց Վենգերին ԱՊԼ-ի շրջանակներում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս