
«Բարսելոնան» կպայքարի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրության է արժանացել «Բարսելոնայի» ղեկավարության կողմից:
Կոնտեն միացել է այն մարզիչների խմբին, որոնց հետևում է «Բարսելոնայի» ղեկավարությունը: Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը կբաժանվի Լուիս Էնրիկեից և ստիպված կլինի նոր մարզիչ հրավիրել:
Անգլիայում իր առաջին իսկ մրցաշրջանում իտալացի մարզիչը մոտ է չեմպիոնական տիտղոսին և Անգլիայի գավաթին: Նման հաջողությունները հրապուրել են «Բարսելոնային», որն անցկացնում է իր ոչ լավագույն մրցաշրջանը: Ընդ որում, հաղորդվում է, որ կատալոնացիները պատրաստ են խաղային վերակառուցման, որպեսզի վերադառնան Չեմպիոնների լիգայի պայքարին:
Կոնտեն ինքը պատրաստ է դիտարկել առաջարկներ այլ ակումբներից, չնայած «Չելսիում» անցկացնում է դեռ միայն առաջին մրցաշրջանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը