Բաժիններ՝

Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին

Հայաստանում  Եվրոպական Միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների դեպքերը բացահայտվել են ԵՄ պատվիրակության կողմից: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Սա խոսում է այն մասին, որ Եվրոպական Միության ընթացակարգերը, վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում»,- նշեց դեսպանը:

Նրա գնահատմամբ` ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների դեպքերը Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը կարող է ավելի ուժեղացնել և խորացնել ի շնորհիվ հայ քննիչների և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի քննիչների սերտ համագործակցության:

«ԵՄ պատվիրակությունը տվյալները փոխանցել է մեր մասնագիտացված կառույցին: Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը իրականացրել է այդ դեպքերի հետ կապված սեփական, ներքին վերլուծությունը, կատարել որոշակի եզրահանգումներ: Սա դրական է խոսում Եվրոպական Միության կազմում նմանատիպ անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այս մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, որ այստեղ էլ ստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմին, որի աշխատանքը կարող է լինել խիստ արդյունավետ, տալ անհրաժեշտ արդյունք:

Սվիտալսկին հավելեց, որ երկու կողմերի շահերից է բխում լրջորեն վերաբերվել նման դեպքերին և ազդակներին, ՀՀ-ԵՄ համագործակցությունը զերծ դարձնել նմանատիպ զարգացումներից: Նա նշեց, որ ԵՄ երկրներում տարեկան մոտ 1 միլիարդ եվրո վատնվում է կոռուպցիոն սկանդալների հետևանքով, բայց ԵՄ-ն բաց է խոսելու դրա մասին, վճռական է պայքարելու կոռուպցիայի դեմ` անկախ նրանից, թե որն է դրա աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031