«Մենք հույս ունեինք, որ 2017 թ. Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական լուրջ պայքարի: Այսինքն՝ նպատակը ո՞րն էր: Քանի որ իշխանությունները նախագահական ընտրությունները հեռացրել են մեր Սահմանադրությունից, և միայն այս ընտրություններն էր հնարավոր վերածել քաղաքական ընտրապայքարի, մենք փորձել ենք ժողովրդին բացատրել, որ հիմա ԱԺ-ն է դա որոշելու, և ԱԺ ընտրությունները պետք է քաղաքականացվեն, բայց դա մեզ չհաջողվեց: Իսկ եթե ԱԺ ընտրություններն անցան կլանային, մաֆիոզ, ընտրակաշառքային, խնամիական հարթությունում, Երևանի ավագանու ընտրությունները հնարավոր չէ քաղաքականացնել»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, էական ազդեցություն է գործել Սիրիայի ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա:
Գ.Սահակյանը չբացահայտեց` արդյոք ինքը կշարունակի՞ նախագահել նաև նոր խորհրդարանում. «Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Ես չեմ ընդունում այդ մրցակցությունը, որ կա ժողովրդի մեջ, բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ, նույնիսկ դպրոցական երեխաների մոտ է այդպես, բոլորն ուզում են թագավոր ու նախագահ դառնալ»:
«Յուվենթուսի» հարձակվողը լուսանկար է տեղադրել Ինստագրամում, որտեղ նա կանգնած է՝ մարզաշապիկին «Յուրաքանչյուր երեխա իմ երեխան է» գրվածքով: Այսպիսով Դիբալան ուշադրություն է դարձրել պատերազմական իրավիճակին Սիրիայում և աջակցել է պատերազմական գործողությունների դեմ բողոքի ակցիային:
Իրավապահ մարմինները հայտնաբերել են անձանց, ովքեր կասկածվում են Մերձմոսկվայում երկու հայերի սպանության մեջ։ Հիշեցնենք, որ նրանց մարմինները հայտնաբերվել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում։ Սպանվածներից Խորեն Մարգարյանը Հայաստանի քաղաքացի է, մյուսը՝ Միքայել Լալայանը, ծնունդով Աբխազիայից է։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնատարների, հայտարարել է, որ ՌԴ-ին մի քանի դյույմ էր բաժանում ԱՄՆ-ի հետ առճակատումից՝ վերջինիս կողմից սիրիական «Շայրաթ» օդակայանին հասցված հարվածի պատճառով։
Ապրիլի 10-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Պեկինի իշխանությունները դրամական վարձատրություն են խոստացել քաղաքի այն բնակիչներին, ովքեր կկարողանան պատմել օտարերկրացի լրտեսների գործունեության մասին, տեղեկացնում է BBC-ին:
Ազգային ժողովը` նորընտիր կազմով, առաջին նիստը կգումարի ապրիլի 27-ին: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, դա կախված է լինելու նրանից, թե արդյոք Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկում է նախընտրական արշավը: Այսօրվանից նախագահի պաշտոնի թեկնածուները կարող են սկսել «պաստառների պատերազմը»:
Եվրատեսիլյան ամենահայտնի միջոցառումներից մեկը՝ «Eurovision in Concert»-ը, կայացավ Ամստերդամում: Արդեն ավանդական դարձած միջոցառմանն այս տարի ելույթ ունեցան 35 երկրների ներկայացուցիչներ և կատարեցին իրենց եվրատեսիլյան երգերը:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարծիք ունի այն փաստի վերաբերյալ, որ բազմաթիվ ուժեր չեն մասնակցում ավագանու ընտրություններին, նա այսպես պատասխանեց. «Բազմաթիվ ուժեր չեն մասնակցում, քանի որ իրենց հենքը փողն է: Բազմաթիվ ուժեր փող են ծախսել և հիմա անիմաստ են համարում մասնակցելը: Կա ևս մեկ պատճառ, որ ուղղակի թերագնահատում են քաղաքի ընտրությունները»:
Նախնական տվյալներով՝ համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ ապրիլի 4-ին բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով:
«Կանխատեսվում էր, որ, եթե «Ծառուկյան» դաշինքը չկարողանա կոնցենտրացնել շատ ձայներ, չէր բացառվում, որ 5 կամ 6 կուսակցություն անցներ այդ շեմը։ Ընդհանուր առմամբ՝ երկու մինիսենսացիա կային այս ընտրություններում։ Մեկը՝ ՀՎԿ-ի անցողիկ շեմը չանցնելն էր: Դա մինիսենսացիա էր որոշ առումով: Եթե անկեղծ լինենք, շատերը կարծում էին, որ իշխանությունները կարող էին աջակցել այդ ուժին, բայց դա չեղավ»:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եգիպտոսի Տանտա եւ Ալեքսանդրիայի քրիստոնեական եկեղեցիներում ահաբեկիչների կողմից իրականացված ահաբեկչական գործողություններից հետո, որոնք ավելի քան 40 մարդու կյանք են խլել, մտադիր չէ հրաժարվել այդ երկիր կատարելիք ուղեւորությունից։
«Բժշկական տերմինով ասած՝ այժմ երկրում կայուն ծանր իրավիճակ է: Եթե որոշ ուժեր նախընտրական շրջանում միավորվեին, գուցե ծանր անկայուն իրավիճակում հայտնվեինք: Այսքանով հանդերձ, իրավիճակից դուրս գալու բանալին ՀՀԿ-ի ձեռքերում է: Սակայն կասկածում եմ, որ նախապես խոստացածի պես ՀՀ կառավարությունը կարողանա 10 հազար աշխատատեղ ստեղծել»,- ասաց նա:
Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարեւան պաշտոնաթողության դիմում է ներկայացրել հանրապտության նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
Նույն Manchester Evening News-ը ամենաբարձր գնահատականը տվել է Էրիկ Բայիին և Լյուկ Շոուին՝ 8: Իսկ 7 ստացել են մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Իբրահիմովիչը, Ռեշֆորդը, Ռոխոն, Էրերան, Ռոմերոն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է Մոսկվա-Երևան ուղղության համար երկաթուղային և լաստանավային փոխադրման սակագների նվազման մասին:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տևական դադարից հետո կարողացավ գոլ խփել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի՝ «Սանդերլենդի» հետ խաղում:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:
Լեհաստանում հիշում են Սմոլենսկի մերձակայքում լեհական Տու-154Մ նախագահական ավիահանրանավի զոհերին:
Երևանի քաղաքապետարանում ապրիլի 10-ին կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ օրը մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կատարված ապօրինի ծառահատման դեպքին:
«Բարև ձեզ, հարգելի պարտաճանաչ պատգամավորներ»,- իր սակավաթիվ գործընկերներին դիելով՝ ողջունեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան:
Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում ապրիլի 10-ից մեկնարկում են պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործող դատական նիստերը:
Իրաքյան Քրդստանի տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Էրբիլում աշխատող օտարերկրյա դիվանագետների եւ հյուպատոսների հետ՝ նրանց նախազգուշացնելու այս տարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու մասին:
Ապրիլի 10-ին, ժամը 08:31-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաքական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի, տեղեկացնում է ISNA գործակալությանը: