Հարյուր տարի անց. ովքե՞ր և ինչպե՞ս են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար

Ապրիլի 6-9-ը անցկացվեց Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման և ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված` «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր), որին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Իսրայելից, Հայաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «Հարյուր տարի անց. ովքեր և ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով:

Դրա շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր: Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային և մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին և ներկայացվեց տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելուն ուղղված` ընթացող և ավարտված դատական գործընթացների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս